«Լավագույն լուծումներ՝ նոր գիտելիքների կիրառմամբ». Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի/ ՎԶԵԲ/ «Certificate of International Trade Finance (CITF)» գործնական սեմինարին, որի ընթացքում քննարկվել են առևտրի ֆինանսավորման ոլորտին առընչվող ընթացիկ և նորարարական մոտեցումներ:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առևտրի ֆինանսավորումը հաճախորդների ներմուծման և արտահանման գործունեության ֆինանսավորումն է փաստաթղթային գործիքների օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս էապես նվազեցնել առևտրային ռիսկերը և ծախսերը՝ առավելագույնս պարզեցնելով վճարման գործընթացները:
«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, ինչն անհնար է առանց բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետների: ՎԶԵԲ-նման միջոցառումներին մասնակցությունը Բանկի մասնագետներին հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքները առևտրի ֆինանսավորման ոլորտում նորագույն միտումներին վերաբերող հարցերում, ինչի շնորհիվ մեր հաճախորդներին ենք առաջարկում առևտրի ֆինանսավորման ոլորտի ծառայությունների լայն տեսականի և ճկուն լուծումներ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:
Իսկ ամիսներ առաջ՝ 2017-ին մարտին, Կոնվերս Բանկի արժանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին՝ շնորհիվ ծրագրին Բանկի աշխատակիցների մասնակցության աննախադեպ թվի և ապահովված բարձր արդյունքների:
Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
2017թվականի հուլիսի դրությամբ, Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները
- Կոնվերս Բանկը նոր և գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա
- Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը
- Քննչական կոմիտե. Կոնվերս բանկից մոտ 96 մլն դրամ են հափշտակել
- Կոնվերս բանկի Խորհրդի հերթական արտագնա նիստը կայացել է Գյումրիում
- Կոնվերս բանկում ներդրվել է ISO տեղեկատվական անվտանգության համակարգ
- Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին
- Կոնվերս Բանկը «Շիրակացու ճեմարան»-ում բնական գիտությունների լաբորատոր համալիր է բացել
- Կոնվերս Բանկն ավարտել է թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտներին
- Կոնվերս Բանկի անակնկալը՝ Yell Extreme Park-ի տարեդարձի հյուրերին