Նախապայմանների քաղաքականությունը շարունակվելու է. փորձագետը՝ Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին
«Որքան էլ Վիեննայի և Սանկ Պետերբուրգի օրակարգերը Ժնևում մի պահ մոռացության մատնվեցին, սակայն նոր համաձայնության նպատակը բախումնային մոտեցումները մեկտեղելն էր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ժնևյան հանդիպման ժամանակ բավական անորոշ ձևակերպվեցին ինչպես լարվածության նվազեցման, այնպես էլ բանակցությունների վերսկսման նպատակները։
«Իհարկե, հակամարտ կողմերը, կարծես, հրաժրվել են նախկին կարծր դիրքորոշումներից։ Ադրբեջանը և Հայաստանն բանակցությունների վերսկսման հիմքում այլևս նախկին նախապայմանները չեն դնում։ Այնուամենայնիվ, չէի ասի, թե բանակցային գործընթացը կարող է լուրջ հաջողության հանգել»,- ասաց նա։
Անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ հայկական կողմը փորձելու է պնդել բանակցությունների երաշխիքներ ստեղծելու հարցը, իսկ ադրբեջանական կողմը համոզել, որ սահմանային լարվածության պատճառը Արցախում տեղակայված հայկական զորքերն են։
«Կարծում եմ՝ այս գործընթացը երկար կյանք չի ունենա, որովհետև նախապայմանների քաղաքականությունն այս անգամ բանակցությունների սեղանի շուրջ է շարունակվելու։ Հայկական կողմը դժվար թե ընդունի կարգավորման մի տարբերակ, որը Արցախյան հիմնախնդրի համապարփակ լուծում չի նախատեսում։ Այնպես որ, տպավորություն կա, որ ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խումբն է ակտիվանում, բայց ոչ ամենևին բանակցային գործընթացը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն։ Նա միաժամանակ հավելել է, որ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
- Մամեդովի գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը. Շ. Քոչարյան
- ԱԳՆ խոսնակ. Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը
- Ալիևը ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ. «Առավոտ»
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին