Սեպտեմբերին Հայաստանում բենզինի գները բարձրացել են 20 դրամով. Շաբոյան
Անցած ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գները բարձրացել են 20 դրամով, բարձրացումը կազմել է 5-6 տոկոս: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա տեղեկացրեց, որ տարվա սկզբից մինչև հիմա 90 հազար տոննա բենզին է ներկրվել Հայաստան: Բենզինի ներկրումն իրականացնում է երեք տարբեր ընկերություն՝ «Ֆլեշ», CPS, «Մաքս պետրոլ»: Ներկրում իրականացվում է երեք երկրից՝ Ռուսաստան, Բուլղարիա, Թուրքմենստան: Ներկրող ամենախոշոր ընկերությունը շուկայում CPS-ն է:
«Մենք ուսումնասիրել ենք այս ընկերությունների ձեռքբերման փաստաթղթերը, թե ինչ գնով են բենզինը ներկրում, շուրջ 5-6 տոկոսով բարձրացել է բենզինի ձեռքբերման գները»,- ասաց Ա. Շաբոյանը:
Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել են նաև Վրաստանի և Ռուսաստանի գները. «Քանի որ հիմնական մատակարարը Ռուսաստանն է, այնտեղ այս ժամանակահատվածում նույնպես բարձրացել են գները:
«Վրաստանում վերջին երկու ամսում բենզինի գները բարձրացել են 7 տոկոսով: Եթե համապատասխան փոխարժեքով հաշվարկում ենք, ներկա պահին Վրաստանում բենզինի վաճառքի գինը կազմում է 404 դրամ, Հայաստանում՝420 դրամ: Բնականաբար, այստեղ պետք է հաշվի առնել տրանսպորտային ծախսերը, քանի որ բենզինն ամբողջությամբ ներկրվում է Վրաստանի տարածքով, երկաթգծով, տրանսպատային էական ծախսեր են կատարվում»,- ասաց Ա. Շաբոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
- Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
- Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
- Կինս դեռ չի հասցրել «զեկուցել» թանկացումների մասին. Ալիկ Սարգսյան
- Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.3% գնանկում. ԱՎԾ
- ՏՄՊՊՀ-ն պարզել է բենզինի թանկացման պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան