Թերսնուցվող մարդկանց թիվն ավելացել է. Ռախմանին
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2016 թվականին 2015-ի համեմատ, թերսնուցվող մարդկանց թիվն աշխարհում ավելացել է 38 մլն-ով և կազմում է 815 մլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Վլադիմիր Ռախմանին:
Նրա խոսքով սա առաջին հերթին պայմանավորված է հակամարտություններով, բնական բացասական երևույթներով ու կլիմայի փոփոխությամբ:
«Համոզված ենք, որ մինչ 2030 թվականն ի վիճակի ենք արմատախիլ անելու թերսնուցումը, բայց դրա համար անհրաժեշտ է համախմբել, բոլորի ջանքերը, ովքեր հանդես են գալիս պարենային անվտանգության խնդիրներով»,- ասաց նա:
Ռախմանինը հավելեց, որ այդպիսի դրական համագործակցության օրինակ է Հայաստանը, որը նպաստում է պարենային անվտանգության ապահովմանը թե Հայաստանում, թե տարածաշրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Պատժամիջոցների շրջանակում ոչնչացված սնունդով կարելի է միլիոնավար սոված մարդկանց կերակրել
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան