
Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Դոժդ»-ին։
«Կարծում եմ, որ եթե նա որոշակի հայացքներ ունի քաղաքականության վերաբերյալ, պետք է զրոյից փորձ կուտակի։ Քաղաքականությունը տարբերվում է լրագրությունից և շոու բիզնսից, դա բոլորովին այլ սուբստանցիա է»,- ասել է նա։
Պեսկովը նաև Սոբչակին տաղանդավոր մարդ է անվանել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռուստահաղորդավարուհին հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։