Ուկրաինական դպրոցները սկսել են հրաժարվել ռուսաց լեզվի ուսուցումից
Ուկրաինայի Խմելնիցկի և Օդեսայի մարզերի մի շարք դպրոցներում հրաժարվել են ռուսաց լեզվի պարտադիր ուսուցումից: Նման որոշում է կայացրել աշակերտների ծնողների համապատասխան դիմումի հիման վրա, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ նույնօրինակ որոշում կայացրել էին նաև Խմելնիցկ քաղաքի իշխանությունները, որտեղ 41 դպրոց կա: Այստեղ ևս ծնողներից համապատասխան դիմումներ են ստացվել: Հատկանշական է, որ ռուսաց լեզվի ուսուցիչներն աշխատանքից չեն զրկվի, նրանք արտասահմանյան գրականություն կդասավանդեն:
Ռուսաստանը կոշտ քննադատության է ենթարկել կրթության մասին ուկրաինական օրենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները