Քաղաքական 16:14 19/10/2017 Արցախ

«Հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում»

Հեղինակ` Անի Ղազարյան

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Panorama.am-ի թղթակիցը հանդիպման թեմայի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ։

Panorama.am- Պարոն Բեքարյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպման արդյունքները։

Կարեն Բեքարյան- Նորմալ։ Հանդիպման հետ կապված շատ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել։ Միևնույն  ժամանակ կարևորում եմ, որ շփումը լինի և գործընթաց լինի։ Հետևաբար, արդյուքների գնահատականն էլ՝ համարժեք դրան։ Հանդիպումը գնահատում եմ նորմալ, այն առումով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը. բնական է, որ բանակցությունները պիտի ընթանան, որովհետև հակառակ պարագայում ակնկալել որևէ առաջընթաց հնարավոր չէ։ Այլ հարց է, որ միայն բանակցությունների ընթանալը առաջընթաց չի երաշխավորում։ Բայց չլինելու դեպքում առաջընթաց ընդհանրապես չի լինի։ Գիտեք, որ հանդիպումից անմիջապես հետո Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում ամեն ինչից զատ՝ նաև օբյեկտիվորեն նշված էր՝ առանց Արցախի լիարժեք մասնակցության խելքին մոտ արդյունքներ ակնկալել չի լինի։ Այն  հատվածով, որ կա շփում և կա դրական ընթացք, սակայն մեծ առաջընթաց կամ բեկումնային իրավիճակ չունենք, դրա համար էլ հանդիպման արդյունքների վերաբերյալ միջինացված վերաբերմունք ունեմ։

Panorama.am- Ձեր կարծիքով, ճի՞շտ են հանդիպմանը հաջորդած այն գնահատականները, որ Հայաստանը հետնահանջ է ունեցել, զիջել է դիրքերը։

Կարեն Բեքարյան- Նման գնահատականների ինքս հանդիպել եմ, սակայն ոչ մեկի ներքո որևէ հիմնավորում չեմ տեսել։ Ինչ-որ իմաստով ծիծաղելի իրավիճակ է ստեղծվում՝ չհիմնավորողի ասածին հիմնավորող պատասխան տալ։ Բայց իրականում փորձենք միասին, խնդիրները տարանջատելով՝ հասկանալ՝ ուր ենք։

Անցած տարվա ապրիլյան պատերազմով և դրան հաջորդած զարգացումներով Ադրբեջանը, բացի ռազմի դաշտում դրված ինչ-ինչ նպատակներից, որոնց իդեպ չհասավ, հիմա քաղաքական երկխոսության ընդհանուր գործընթացի և իր դիրքերի ամրապնդման որոշակի նպատակ ունի։ Այսինքն՝ կար ակնկալիք, որ ապրիլյան պատերազմի ավարտվելուց հետո Ադրբեջանն ունենալու է դիրքերի էական բարելավում։ Հարց. այդ ակնկալիքը որևէ կերպ արդարացա՞վ։ Եթե հիմա փակենք տարուց ավել տևած ցիկլը, ականատեսն ենք ինչի՞. Ադրբեջանի մոտ տպավորություն կար, որ ինքը ուժի սպառնալիքով և կիրառմամբ փորձելու է ինչ-ինչ զիջումներ կորզել հայկական կողմից։ Միևնույն ժամանակ կար ակնկալիք, որ դրանով ինքը, ի հաշիվ ստացած պայմանական ասած դիվիդենտների, նոր իրավիճակի կբերի համանախագահության գործելաոճը կամ իր նկատմամբ վերաբերմունքը։ Այսօր կարելի է արձանագրել, որ որևէ կերպ նշված գծերից և ոչ մեկում նա արդյունք չունի։ Այսինքն՝ չկա որևէ հիմնավորում՝ ցույց տվող թեկուզ մազաչափ դիրքերի զիջում։ Կա հակառակը։ Հակառակն արտացոլվում է հետևյալով. Ալիևը գնաց ավանտյուրայի՝ ապրիլյան պատերազմի, և այդ ավանտյուրայի ընթացքում իր համար ոչ մի լրացուցիչ շահեկան իրավիճակ չունեցավ։ Ընդամենը երեկ ԱՄՆ-ում քննարկումներ էին։ Նայեք դրանց ժամանակ հիմնական զեկուցողների ելույթները։ Սա արտաքին ֆոնի տարրեր է ցույց տալիս՝ ինչպես են անդրադառնում, ինչպես են մտածում։ Նայենք ստորագրման պատրաստ ԵՄ-ի հետ փաստաթղթի քաղաքական բլոկում Արցախյան հարցի անդրադարձը։ Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի հետքայլ, նահանջ կամ Ադրբեջանի առաջխաղացում։ Հորինել հնարավոր է ամեն ինչ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նաև ցույց տվեց, որ գործընթացը շարունակականության ինչ-որ փուլ մտավ։ Կա հայտարարություն, որ նախատեսվում է աշխատանքի փուլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այսինքն՝ ինչ-որ կետից գործընթացը շարժվեց։ Սրան զուգահեռ՝ ՀՀ նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վստահաբար անդրադարձավ նույն բանին, ինչին անդրադարձել էր բանակցային սեղանին։ Այն է՝ Ղարաբաղի հետ կապված բոլոր կարմիր գծերն առկա են, և որևէ զիջում չի լինելու։

Panorama.am- Ըստ Ձեզ, ժնևյան հանդիպումից հետո ինչպե՞ս կընթանա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ կարելի է ակնկալել։

Կարեն Բեքարյան- Նորմալ տարբերակում ամեն ինչ ադեկվատ է, մարդիկ իրենց պայմանավորվածություններին տեր են։ Ես շատ ուրախ կլինեի, եթե դրան հավատայինք և վստահեինք, որ սահմանին պետք է լինի էական լիցքաթափում, բացի լիցքաթափումը՝ նաև քաղաքական գործընթաց, որը թեկուզ փոքր քայլերով կարող է մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Բայց այստեղ կա շատ էական մի «բայց»։ Փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանի վրա հույս դնել, վստահել չի ստացվում։ Տարիներ շարունակ շատ ենք տեսել, որ հակառակ ձեռագիրն է եղել։ Այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է դրանցից, տորպեդահարել, այլասերված ձևակերպումներ շրջանառել։ Ակնկալիքը դրա հետ ուղղակիորեն է առնչվում։ Ինչ-որ հիմքերի վրա առաջանում է զգացական մոտեցում, բայց ամեն ինչից զատ՝ կա հարցի տրամաբանություն։ Իսկ տրամաբանությունը հասկանալի է  ցանկացած բանական էակի։ Եթե դու ուզում ես բանակցություններում առաջընթաց արձանագրել, կան մի քանի հարցեր, որոնք պետք է ապահոված լինեն։

Խնդիր N1. հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում։ Դա նորմալ չէ։ Որպեսզի բանակցություններն ունենան քաղաքակիրթ ընթացք, ունենան փոխվստահություն, հնարավոր փոխադարձ զիջումներ և արդյունքում՝ երկարաժամկետ խաղաղության հնարավորություն, դա երբեք չի արվում սահմանային կրակոցների ներքո։ Բնական է, որ պետք է գործեն հրադադարի ռեժիմի բավական լայնածավալ մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն խախտումները։ Բայց խնդիրը միայն հրադադարի ռեժիմի մեխանիզմները չեն, կան նաև դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման  և այլ խնդիրներ։ Երկրորդ շատ բնական էլեմենտը հռետորաբանությունն է։ Շատ բարդ է, երբ հանդիպումից 2 օր առաջ կարելի է աննորմալ հայտարարություններ անել, հետո գնալ հանդիպման և դրական արդյունք ակնկալել։ Դու չես կարող հայտարարել, որ ողջ աշխարհի հայությունը քո թիվ մեկ թշնամին է և բանակցություններում արդյունք ակնկալել՝ ի տարբերություն ՀՀ նախագահի, որն իր տարբեր ելույթներում հայտարարել է՝ մենք ադրբեջանցի ժողովրդին թշնամի չենք դիտարկում։ Սրան գումարած՝ Ադրբեջանում չկա ժողովրդավարություն։ Դու չես կարող նորմալ գործընթաց ակնկալել, երբ առկա են ռազմատենչ հռետորաբանություն և քսենոֆոբիա։ Երրորդ էական հանգամանքը, որը հենց առաջին հանգամանքն է, բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության խնդիրն է։ Այստեղ ամեն ինչից զատ՝ արժեքային և բարոյական խնդիր կա։ Հարցն առաջին հերթին վերաբերում է այդ մարդկանց ճակատագրին, և Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է, որ նրանք ներկա լինեն բանակցային ընթացքին։ Այստեղ արդեն բարոյական, քաղաքակրթական և արժեհամակարգային խնդիր կա։ Եվ վերջապես, լայն իմաստով վստահության միջոցներ կոչվածը կամուրջները, հանրության միջև շփումներն են։ Բայց այստեղ էլ չի ստացվում։ Չի լինում, որ մի կողմից Ադրբեջանը ձերբակալի և մեղադրի հայկական կողմի հետ աշխատող քաղհասարակության ներկայացուցիչներին, մյուս կողմից հնարավոր լինի ակնկալել, որ բանակցություններում ինչ-որ առաջընթաց կունենաս։ Առաջին հայացքից սրանք իրարից շատ տարբեր բաներ են, բայց շատ նուրբ լարերով փոխկապակցված են։ Արդյունքը հավանական է դառնում, եթե մնացած բոլոր հատվածներում արդյունք ունես, գործընթաց կա։ Երբ այդ ամենը չկա, գլոբալ արդյունք ակնկալելը դառնում է  հեքիաթին հավատալ։ Թվարկած բլոր կետերում մենք ունենք Ադրբեջանի բավական մեծ ապակառուցողականությունը։

Panorama.am-Պարոն Բեքարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ժնևյան հանդիպման ժամանակ ադրբեջանցի գործընկերոջ հետ որևէ լուծում չի քննարկվել։

Կարեն Բեքարյան-Ես ուղղակի բառերին  չեմ նայի։ Քանի տարի է՝ բնակցություններ կան։ Ակնկակել, որ հիմա միմյանց նոր բան պետք է ասեն, մի փոքր բարդ է։ Լավ է, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում են։ Բայց որպեսզի առաջ ընթանանք, պետք է հին պայմանավորվածությունների հարցն ապահովել։ Միաժամանակ, երկկողմ հանդիպումները ժամանակի մեջ սահմանափակված են։ Հիմա հասցնո՞ւմ ենք անդրադառնալ պայմանավորվածություններին, վստահ լինել, որ գործընթացը տեղից շարժվեց և հետո անդրադառնալ քաղաքական գործընթացին։ Հավատացեք՝ սահմանափակ ժամանակի մեջ սա շատ բարդ է։ Հետևաբար ասել, որ լուծումների անդրադարձ պետք է լիներ, խորամուխ լինեին դետալների մեջ, հավանական  չէ։ Որովհետև կա իրավիճակի անկայունություն, կան չկատարված պայմանավորվածություններ։ Այդքանից հետո մտնել դետալների մեջ, իհարկե բարդ է։ Երբ մենք խոսում ենք պայմանավորվածությունները չկատարելու մասին, հարցը միայն լոկալ չէ, հարցը բավական գլոբալ է։ Համանախագահների տարիների ջանքը, թվում էր, Կազանի հանդիպումից առաջ բերել էր արդյունքի։ Բանակցային բեկման խնդիր կար, սակայն Ադրբեջանի նախագահը եկավ, վերջին պահին ամեն ինչ ի չիք դարձրեց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}