Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ–Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, մեր հանրապետության և եվրոպական տարբեր կառույցների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին