Փորձագետները կասկածի տակ են դրել Թրամփին պատկանող՝ Ռենուարի կտավի իսկությունը
Փորձագետները կասկածի տակ են դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող կտավի իսկությունը, որի՝ որպես հեղինակ նա ներկայացնում է ֆրանսիացի նկարիչ Օգյուստ Ռենուարին:
Գազետա.ռու-ն, հղում անելով artnet News-ին, գրում է, որ խոսքը գնում է «Երկու քույր» կտավի մասին: Նմանատիպ կտավ երևացել է 60 Minute հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ Թրամփի հետևում գտնվող պատին: Բացի այդ, այն նկատվել է երկրի ապագա ղեկավարի մասնավոր ինքնաթիռում:
Թրամփը խոսել է այն մասին, որ այս նկարի հեղինակը Ռենուարն է: Իրականում նկարի բնօրինակը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ հաստատել են, որ «Երկու քույր»-ը իրենց հավաքածուի մաս է կազմում, բայց որևէ այլ մեկնաբանությունից հրաժարվել են:
Իրավիճակը մեկնաբանել են երկու փորձագետներ, ովքեր կարծում են, որ Թրամփի մոտ պահվում է այդ կտավի կրկնօրինակը կամ Ռենուարի աշխատանքի վերարտադրությունը: ԱՄՆ նախագահից կամ նրա մամուլի քարտուղարից մեկնաբանություն չի հաջողվել ստանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան