Խարկովում «Լեքսուս»-ը մխրճվել է մարդկանց բազմության մեջ
Նախօրեին Խարկովում «Լեքսուս» ամենագնացը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վեց հոգի տուժել: Ռիա նովոստին, հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյին, գրում է, որ ամենագնացը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ովքեր կանգնած սպասել են լուսացույցի կանաչ լույսին:
«Հայտնվել է վթարի վայրից առաջին տեսանյութը: Այն դիտելուց հետո կասկած չունեմ, որ մեղավորը «Լեքսուս»-ի կին վարորդն է: Նա անցել է կարմիր լույսի տակով 100 կմ/ժամ արագությամբ, երբ մյուս մեքենաները սկսել են շարժվել լուսացույցի կանաչ լույսի ժամանակ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Նա հիշեցրել է, որ ՃՏՊ-ի մեղավորին սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում