Կարեն Գրիգորյանը՝ «Նեգրոս Օփեն»-ի 2-րդ մրցանակակիր
Ֆիլիպիններում ավարտվել է «Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն էր անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը, ով էլ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր դարձավ մրցաշարի հաղթող:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7 միավորով գրավել է երկրորդ հորիզոնականը: Վիետնամի ներկայացուցիչ Նգուեն Դուկ Հոան եզրափակել է լավագույն եռյակը: