ԱԱ. Ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից
Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Հայրապետյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Սակայն, հայ ձյուդոյիստին չի հաջողվել հաղթահարել հաջորդ մրցակցի արգելքը: Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ձյուդոյիստ ուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում