Հայաստանի բուհերում կներառվեն «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում կատարված փոփոխությունները: Փոփոխությունների համաձայն՝ կավելանան «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ: Կառավարության հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը («Դատական փորձաքննություն»), ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը («Մեխատրոնիկա»), ինչը ժամանակի հրամայականն է:
«Դատական փորձաքննություն»-ը գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ, իսկ «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները