Դիլիջան ազգային պարկում հենակետ հրդեհելու գործով մեղադրանք է առաջադրվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակում մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
«Անհանդուրժելի համարելով ապօրինի անտառահատումների կանխարգելման կոշտ միջոցների ձեռնարկմանն ակնհայտորեն խոչընդոտելու փորձերը, ինչպես նաև ուղեփակոցի վագոն-տնակի հրդեհման հանգամանքները և պահնորդների աշխատանքը խոչընդոտած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ ունեցած արդյունքների դեռևս ոչ բավարար լինելու հանգամանքը՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազի կողմից նախաքննական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ակտիվացնել ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումները»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, քրեական գործով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի դատախազի տեղակալի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին գրավոր ցուցում էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել մեկ անձի:
Նկատի առնելով նմանատիպ դրսևորումների հանրորեն վտանգավորության աստիճանը և հանցագործությունը կատարած անձանց օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ դատախազությունն առանձնակի ուշադրության առանցքում է պահելու քննության ընթացքը՝ կիրառելով դատախազական հսկողության՝ օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու փաստով քննվող քրգործով մեկ անձ ձերբակալվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- ««Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի»
- Դիլիջանում որպես բողոքի նշան հրդեհել են պահնորդների տնակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան