«Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
««Հին Երևան» նախագիծը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում: Երբ աշխատանքները սկսվեցին, ստորգետնյա ջրեր դուրս եկան, բայց հիմա տեղում ամեն ինչ կարգավորված է դրենաժային ամբողջ ցանցը տեղադրելու, բետոնային աշխատանքները սկսելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը:
Նա նշեց, որ այժմ աշխատանքներ են իրականացվում Տերյան-Բուզանդ խաչմերուկում, միաժամանակ շարունակվում է նաև նախագծային աշխատանքները: Ճարտարապետի գնահատմամբ, աշխատանքները նորմալ տեմպով ընթանում են, կառավարության հսկողության տակ է:
«Երևի Երևանի կենտրոնում միակ տարածքն է, որտեղ իրացման աշխատանքները շատ դժվար են գնում: Քանի որ բնակելի կառուցապատում չկա, իրացման աշխատանքները մի քիչ դժվար են»,- ասաց Լ. Վարդանյանը՝ հավելելով, որ տարածքի մոտ 75 տոկոսն իրացված է:
Նախագծի հեղինակն ասաց, որ «Հին Երևան» ծրագրի իրականացման համար ոչ մի կառույց չի քանդվել:
«Երբ որ ես այդ ծրագիրն առաջարկել եմ, այդ բոլոր կառույցները եղել են արդեն քանդված: Միակ շենքը, որ ես սկսել եմ աշխատել այս նախագծի վրա և ապամոնտաժվել է, Աֆրիկյանների եկամտաբեր տունն էր»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ առաջին շենքը պատրաստ կլինի, Լ. Վարդանյանն ասաց, որ այս տարի, համենայնդեպս, երկաթբետոնե կարկասներն արդեն մարդիկ կտեսնեն:
«Կառավարությունը 5 տարի է տվել, բայց ներդրողները ոգևորված են: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է 4 տարում էլ վերջացնենք: Բարձրահարկ շենք չէ, առանձին կտորներ են, եթե տարբեր շինարարական կազմակերպություններ, բրիգադներ ընդգրկվեն, միաժամանակ սկսեն աշխատանքները, գուցե ավելի շուտ ավարտենք»,- նշեց նախագծի հեղինակը:
Հարակից հրապարակումներ`
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- «Հին Երևան»-ը շուկայի նման մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր են. Տուրօպերատորի մտահոգությունները
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը
- Նարեկ Սարգսյան. «Հին Երևան»-ի շինարարությունը կսկսվի աշնանը
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
- Քարմեջ արված Հին Երևան
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան