
Պուտինը կրճատել է ՌԴ նախագահի 2018 թվականի աշխատավարձը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգել է հրամանագիրը, որի համաձայն երկրի նախագահի և վարչապետի աշխատավարձերը կնվազեն 10 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Կնվազեն նաև գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի ղեկավարի աշխատավարձերը։
««2017 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել 2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը բառերով»»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականին Պուտինն աշխատել է 8 միլիոն 858 հազար ռուբլի, այն դեպքում, երբ 2015-ին վաստակել է 8 միլիոն 891 հազար ռուբլի։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին