Գյուղական բնակչության թիվը նվազել է. «Փաստ»
Հայաստանի մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակի վերաբերյալ 2017թ. առաջին և երկրորդ կիսամյակների ցուցանիշները հայտնի են: «Փաստ»-ը, հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության 2017թ. առաջին եռամսյակի տվյալներին, գրել է, որ մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1083600 մարդ:
2017 թ. երկրորդ կիսամյակում ցուցանիշը կազմել է 1083300 մարդ՝ նվազելով 300–ով: Իսկ 2016 թ. տվյալներով գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1088100 մարդ: 2016 թ. ցուցանիշը վկայում է, որ 2017 թ. երկրորդ եռամսյակի համեմատ մշտական գյուղական բնակչության թիվը 4800–ով նվազել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան