Ոստիկանություն. Այնթափի գյուղապետի մեքենայի համարանիշերը առգրավվել են
Արարատի մարզի Այնթափի գյուղապետ Կարեն Սարգսյանի մեքենայի ռուսական պետհամարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ոստիկանության հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ֆեյսբուքյան մի օգտատեր հրապարակել էր ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկարը և նշել, որ տարիներ շարունակ այդ մեքենան վարել են հայկական պետհամարանիշերով։
«Ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»,-Ահարոնյանից հետաքրքրվել էր քաղաքացին:
Ի պատասխան Ոստիկանության խոսնակը տեղեկացրել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է:
«Վարորդը փախարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»,-նշել է Աշոտ Ահարոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան