Արցախի Կարմիր շուկա համայնքը բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա
Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան 2 շենք է կառուցվում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի շինարարությունն իրականացնող «Ռաֆո» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ալավերդյանն ասել է, որ շինարարության առաջին փուլն արդեն սկսվել է:
«Կատարվում է հին դպրոցի քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները, որից հետո սկսելու ենք հիմքերի կառուցումը: Նախագծով նախատեսված է կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով. նախատեսված է նաև նկուղային հարկ: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի»,- տեղեկացրել է Կ. Ալավերդյանը:
Բնակարանները նախատեսված են տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ:
Ըստ ացբյուրի, Կարմիր շուկան Արցախի ամենախոշոր ու արագ զարգացող համայնքներից է: Վերջին տարիներին համայնքում կառուցվել և շահագործման են հանձնվել համայնքային կենտրոն` կից մշակութային ակումբով և երկհարկանի դպրոց` Կ. Շուկայի և հարևան Թաղավարդ համայնքների երեխաների համար: Համայնքն ապահովված է նաև խմելու մշտական ջրով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում