ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
Իրացվող մսի ծավալների ու գործող սպանդանոցների հզորությունների, սփռվածության վերաբերյալ ՍԱՊԾ կատարած վերլուծությունը վկայում է, որ այսօր հանրապետությունում կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ՝ կախված տիպային հզորությունից:
Գնահատվել է նաև նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ մարզերի՝ հիմք ընդունելով ինչպես մարզում առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այնպես էլ տվյալ տարածաշրջանի հեռավորությունն արդեն առկա սպանդանոցներից և մեծ բնակավայրերից: Հաշվարկի մեջ հաշվի է առնվել նաև միջին օրական մորթը տվյալ տարածքում:
ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է 16 սպանդանոց, որոնցից ներկայումս գործում են 8-ը. մյուս 8-ը պատրաստակամություն են հայտնել օրենսդրական փոփոխություններից հետո և պահանջարկի առկայության պարագայում գործել ողջ կարողությամբ:
«Արդյունքում, մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմը հանրապետության ողջ տարածքում կիրարկելը, ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց»,-հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:
Սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին փուլում դեռևս պետական գնումների շրջանակում, սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթեքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, ինչը տարածվում է նաև սպանդանոցային ծագման մսի վրա:
ՍԱՊԾ մեկ այլ նախաձեռնությամբ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) միջոցով հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել սննդամթերք տեղափոխող մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ առավել բարենպաստ և մատչելի պայմաններով:
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
- Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
- Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին