
ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին իրենք չեն միջամտելու: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Տուսկը նշել է, որ ինքը մշտական կապի մեջ է գտնվում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ, Իսպանիայում ստեղծված իրավիճակն էլ իրեն «անհանգստացնում է»:
«Եվրամիության անդամ երկրների ու ինտիտուտների դիրքորոշումը հստակ է. այս կոնֆլիկտում միջազգային միջնորդությունների, գործողությունների կամ նախաձեռնությունների տեղ չկա: Ես թեմայի վերաբերյալ լայն քննարկումներ չեմ ակնկալում», - ասել է Դոնալդ Տուսկը: