ԵՊՀ-ում Բուտրոս Ղալիի անվան լսարան է բացվել
Այսօր Երևանի պետական համալսրանաի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի անվան լսարան։ Լսարանը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։ Բացման արարողությանը ներկա է եղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է. «Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը»։
Նալբանդյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորել է կառույցը. «Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում