Միացյալ թագավորությունը՝ «ադրբեջանական լվացքատան» ավազակապետերի, բռնակալների սիրելի երկիր
Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության անդամ Մարգարեթ Հոդջն անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ սկանդալային բացահայտումներին խորհրդարանում հայտարարել է, որ Բրիտանիան ավազակապետերի, բռնակալների և խարդախների համար դարձել է սիրելի երկիր։
Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։
Նա հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հարգանքի և վստահության արժանի պետություն է, սակայն վերջերս բացահայտված փողերի լվացումը ցույց է տվել, որ այդ գաղափարը խաբկանք է։
«Մենք կեղտոտ փողերի անվտանգ ապաստարան ենք դարձել։ Մենք թույլ են տալիս, որ փողերի լվացում և հարկերից խուսափում տեղի ունենա։ Մեր կորպորատիվ կանոնները և թույլ կարգավորվող դաշտը բարբարոսների համար նվեր են:
Այդ գումարներն օգտագործվել են եվրոպացի քաղաքական գործիչներին, լոբբիստներին կաշառելու և նրանց վրա ազդեցություն ունենալու համար։ Այդ գումարները լցվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի և նրա ընկերների գրպանները»,-հավելել է վերջինս։
Հիշեցնենք, որ բրիտանական «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ եվրոպացիներին կաշառում է։
Բացահայտվել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար: Այս գաղտնի ծրագիրը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին