Նավթի համաշխարհային գներն այսօր
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,33%-ով՝ կազմելով 51,46 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,23%-ով՝ հասնելով բարելի համար 57,36 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: