ՄԱԿ. 2016-ին ամեն օր 7 հազար նորածին է մահացել
Չնայած գիտության ու բժշկության ձեռքբերումներին միլիոնավոր երեխաներ են մահանում ծնվելուց մինչև հինգ օր անց՝ այն հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել: 2016-ին ամեն օր մահացել է մինչև հինգ տարեկան 15 հազար երեխա: Նրանց 46 տոկոսը կամ 7 հազարը ապրել են մինչև 28 օր:
ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, վերջին տարիների ընթացքում մանկական մահացության միջազգային ցուցանիշն էականորեն նվազել է: Եթե 2000 թվականին մինչև հինգ տարեկան 9.9 մլն երեխա է մահացել, ապա 2016-ին այդ թիվը դարձել է 5.6 մլն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած զեկույցում մասնագետները մտահոգություն են հայտնում, որ շատ երեխաներ մահանում են այնպիսի հիվանդությունների հետևանքով, որոնք կարելի էր կանխարգելել կամ բուժել: Մանկահասակ երեխաների մահվան պատճառ առավել հաճախ դառնում են թոքաբորբն (16 տոկոս) ու փորլուծությունը (18 տոկոս):
Եթե այս միտումները պահպանվեն, ապա 2017-2020 թվականների ընթացքում մինչև հինգ տարեկան չի ապրի 60 մլն երեխա: Մանկական մահացության առավել բարձր ցուցանիշներ գրանցվում են Հարավային Ասիայի (39 տոկոս) ու Աֆրիկայի երկրներում (38 տոկոս):
Զեկույցի հեղինակների կարծիքով, մանկական մահացության հիմնական պատճառները աղքատությունն ու անհավասարությունն է: Եթե բոլոր երկրները կարողանան մանկական մահացության ցուցանիշը հավասարեցնել զարգացած երկրների ցուցանիշին, ապա կարելի է կանխել մինչև հինգ տարեկան երեխաների մահերի 87 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը՝ Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակում ստանալու մասին
- Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա երկու նորածիններ արյան վարակում են ստացել
- Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են. փոխնախարար
- Երկու ռեանիմոբիլի շնորհիվ մանկական մահացության ցուցանիշները նվազել է. Արմեն Մինասյան
- «13 տոկոսով կարելի է կրճատել մանկական մահացության թիվը, եթե ուժեղացվի կրծքով սնուցման խրախուսումը»
- ՀՀ-ում 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է 47 տոկոսով
- ՀՀ-ում տարեկան արձանագրվում է մանկական մահացության մոտ 450, իսկ մեռելածնության՝ 650 դեպք. ԱՆ
- Կ. Սարիբեկյան. Հայաստանում մայրական և մանկական մահացության ցուցանիշները նվազել են
- Համաժողով. Ինչպե՞ս նվազեցնել մանկական մահացությունը