ԱՄՀ հայաստանյան գրասենյակը հետաքրքրված է հարկային վարչարարության ծրագրերով
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակն արձանագրել է Պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումները: Այդ մասին հայտնել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը:
ՊԵԿ նախագահին հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով: