Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են ատոմային գործարքի հավատարիմ մնալու մասին
Իրանը հավատարիմ է մնում իր ատոմային ծրագրի համատեղ, բոլոր կողմերի համար ընդունելի գործողությունների պլանին։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
«Մենք նրանցից չենք, ով առաջինը կլքի գործարքը, սակայն կարձագանքենք գործարքի մյուս մասնակիցների արարքներին։ Մենք հավատարիմ ենք մնում գործարքին և մեր պարտավորություններին»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանիան և Գերմանիան, 2015 թվականի հուլիսի 14-ին հաամաձայնության էին եկել իրանական ատոնային ծրագրի հիմնախնդրի կարգավորման շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա