Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան
Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
«Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,- հավելեց նախարարը:
Այս հարցում էլ կառավարության դիրքորոշումը, ըստ Աշոտ Մանուկյանի, հստակ է: «Բազմիցս այդ մասին հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրն անվերջ չէ, այն կաշխատի այնքան, որքան ռեսուրս կունենա, և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ Սա ակնհայտ է, սա կառավարության դրքորոշումն է, քանի որ ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է», - նշեց էներգետիկայի նախարարը։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, նախարարն ասաց, որ այն խնդրահարույց չէ, և, կարծում է, որ պետք է նոր ատոմակայան կառուցել:
«Բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ և ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի: Այս հարցերի պատասխանը կտանք երկու տարվա ընթացքում: Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք վերջնական պատասխան գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատված, թե որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը, ինչպես նաև երկու տարվա ընթացքում մենք կունենանք փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասնականք, թե գիտականորեն հաստատված ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով կարող ենք կառուցել ատոմակայանը», - ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան