Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
«Ցավոք, Ժնևում կայացած գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով երեկ զինվոր է զոհվել»,- Երևանում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների, ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, առաջմղման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
«Մենք համակարծիք էին Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 19-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ժնևում քննարկվել է հայկական կողմի մշակած օրակարգը
- Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը. Շարմազանով
- «Հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում»
- Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին