Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ով Ջիգարխանյանի թատրոնի տնօրենն էր, ազատվել է իր դիմումի համաձայն և պատրաստ է սկսել ամուսնալուծության գործընթացը: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
«Ստեղծված իրավիճակի հետ կապված, նաև այն պատճառով, որ Արմեն Բորիսովիչը շարունակում է նրան անպատվել, Վիտալինան իր դիմումի համաձայն ազատվել է թատրոնից, նաև որոշել է սկսել ամուսնալուծության գործընթաց»,- ասել է Մազուրը:
Նրա խոսքով, Ջիգարխանյանի թատրոնի նախկին տնօրենն այսօր գնում է Մոսկվայից, «որպեսզի իրեն կարգի բերի և վերականգնի այս իրավիճակի պատճառով վնասված առողջությունը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 82-ամյա դերասանը տեղափոխվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոց: Հաղորդվել էր, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդրել էր իր առողջության մասին որևէ մեկին չհայտնել, այդ թվում նաև 38-ամյա կնոջը:
«Ռուսկայա գազետա»-ն հայտնել էր, որ դերասանը մտադիր է բաժանվել կնոջից:
«Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի» հետ հաղորդման ժամանակ Ջիգարխանյանը պատմել էր, որ կինն իրեն «շատ ցավ» է պատճառել և պատրաստ չէ նրան ներել:
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին