Արարատի գործող քաղաքապետն առանց մրցակից է մնացել
Արարատի քաղաքապետի թեկնածու առաջադրված անկուսակցական Արտյոմ Պողոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Նա ինքնաառաջադրվել է:
ԿԸՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը միայնակ է մնացել պայքարում՝ առանց մրցակցի: Նրան առաջդրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հայկյանը պաշտոնը ստանձնել է 2013-ի նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ ընտրություններին. Աշոտյան
- 69 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
- «Ելք»-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի. Մանե Թանդիլյան
- Կուսակցության ղեկավարը՝ գյուղապետի թեկնածու
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները