Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ։
Կրթության և գիտության նախարարության մոտ հավաքված ուսանողները նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպում են պահանջում։ Նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ նախարարը պատրաստ է հանդիպել երիտասարդներին ու քննարկել նրանց կողմից ներկայացված բոլոր խնդիրները, սակայն այս պահին աշխատասենյակում չէ։
Ուսանողները միաձայն նշեցին, որ կշարունակեն մնալ նախարարության շենքի մոտ՝ մինչև նախարարի գալը։
Ակցիայի մասնակիցները նշում են տարկետման իրավունքը վերացնելը ճիշտ չէ, քանի որ բանակից վերադառնալուց հետո քչերն են շարունակում ուսումը կամ հիմնականում կիսատ են թողնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին