«Էս ծառն ինձ խանգարում է» տրամաբանությամբ
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 1973 թ. Երևանի կանաչապատման հեռանկարային նախագծի սխեման: Մուգով արված հատվածները կանաչ տարածքներ են:
Մգով բացի վրա երևում է՝ կանաչապատ տարածքները ավելի շատ են, քան քարն ու ասֆալտը: Դե բնական է՝ առաջին հերթին կանաչ զանգվածը թթվածին է, խոնավություն, փոշեկուլ, մաքուր օդ, առողջ բնակչություն... իսկ կանաչի դիզայնը՝ արդեն այդ տրամաբանությունից ելնելով:
Սակայն 1973-ից տարիներ անց լրիվ հակառակ պատկերն է: Ու թեև քաղաքային իշխանությունները խոսում են կանաչ տարածքի կարևոր լինելու մասին, ու հասկանում են, որ այն կարևոր է քաղաքացիների համար, Երևանը գնալով անապատանում է:
«Աշխարհի մայրաքաղաքների առջև ծառացած հիմնախնդիրներից կարևորագույնն այսօր կանաչ տարածքների ավելացումն է, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերներին դիմակայելն ու արդյունավետ լուծումներ մշակելը»։ Սա մեջբերում է Երևանի քաղաքապետի 2017 թ. ընտրություններին մասնակցած և հաղթած ՀՀԿ նախընտրական ծրագրից:
Նույն ծրագրում կարդում ենք. «Նախատեսվում է. ձեռք բերել կանաչապատման ժամանակակից մեքենա-սարքավորումներ, կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ (ոռոգում, կանաչապատում, ծաղկապատում, խնամք), ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում,…»:
Այսօր երևանցիները, բնապահպանները անընդհատ բողոքում են կանաչ տարածքների քչությունից, որը գնալով էլ ավելի է պակասում՝ սրճարան, բարձրահարկ, ինչ-որ մեկի քմահաճույք... «պատճառները» հիմնականում՝ «էս ծառն ինձ խանգարում է»:
Եկեք չլսենք ու չկարդանք, թե ինչ են ասում քաղաքային իշխանությունները, այլ նայենք թե 73-ի նախագծը ինչպես է «իրականացված» այսօր:
Ի դեպ՝ նախագծի տակ կարդում ենք հուշարձանների գրանցման ու անձնագրերի կազմման մասին: Ասենք, որ դրանք էլ այսօր չկան:
Երևանում յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է ընդամենը 7,6 մ2 և ցածր է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից խորհուրդ տրվող նվազագույն արժեքից՝ 9 մ2 –ից:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական է. Կարինե Դանիելյան
- Կարինե Դանիելյան. Երևանին կանաչ զանգված է պետք
- Գլխավոր պողոտայի այգում կանաչ ծառեր են հատում
- Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են, ինչո՞ւ չի վերաբերում սրճարանների ընդերքին և զբոսայգիներին. Բախշյան
- Երևանի Կենտրոնն ավելի կարիք ունի հերթական հասարակական օբյեկտի, թե՞ կանաչ տարածքների. Ա. Բախշյան
- Երևանում կանաչ տարածքներ են ոչնչացնվում. «ՉԻ»
- Կանաչապատ տարածքների «դեֆիցիտ» կանաչ Երևանում
- Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը
- Երևանի կենտրոնի բեռնաթափումը իրականությո՞ւն, թե՞ իմիտացիա
- Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են գեղարվեստական ձևավորումներով
- Այսօր Տարոն Մարգարյանը մտահոգվել է Երևանում կանաչ տարածքների ծավալներով