«Երևանյան Հեռանկարներ»-ը հյուրընկալելու է 9 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում արդեն տաս տարուց ավելի Հայաստան են գալիս երաժշտաարվեստի ոլորտում հանրահայտ երաժիշտներ, երգիչներ, երգչախմբեր, նվագախմբեր, շարունակում է իր աշխատել իր որդեգրած սկզբունքներով: Փառատոնի առաջիկա համերգին հայ հանդիսականի համար ելույթ է ունենալու 9 անգամ գրեմմի մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը:
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալելու է քառյակին նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում հնչելու է Հայդնի, Վեբերնի, Բարտոկի, Բեթհովենի ստեղծագործություններից:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսն այս տարաշրջանում առաջինը հանդես կգա Հայաստանում
- «Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
- «Երևանյան հեռանկարներ»-ը հերթական երաժշտական տոնն է մատուցելու երաժշտասեր հայ հասարակությանը
- «Երևանյան հեռանկարներ»-ը զարմացնում է շատերին… Ինչպես է հաջողվում Հայաստանին հրավիրել մշակույթի ոլորտի ամենահեղինակավորներին
- «Երևանյան հեռանկարներ»-ը շարունակելու է «նույն որակի մեջ ու դեպի ավելի բարձր»