Մեդվեդևի այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Հայաստան կայցելի. «Ժամանակ»
- Մեդվեդևը հոկտեմբերին կայցելի Հայաստան. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան