Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները բարձր առաջադիմության համար ստացել են կրթաթոշակներ
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը կրթաթոշակներ է հանձնել ապրիլյան պատերազմի 3 մասնակիցների, իսկ կրթություն ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կրթաթոշակները հանձնվել են հաղթողներին «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը․ մարտահրավերները և հնարավորությունները» կլոր սեղան քննարկման ընթացքում, որին մասնակցում էին քաղաքագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից:
Մարգարովը հայտնել է. «Նման խրախուսական միջոցառումները կրթության ոլորտում շարժիչ ուժ են տալիս մեր այն հայրենակիցներին, ովքեր հաջողությամբ պահպանել են մեր սահմանները ապրիլյան պատերազմի ընթացքում, իսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում ԲՈՒՀ-ում բարձր առաջիմություն են ցուցաբերել»։
Կրթաթոշակ է հանձնվել ԵՊՀ իրավագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ Էրիկ Ծերունյանին, Կորյուն Սիմոնյանին և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Սոս Մովսիսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները