Քաղաքագետ. Ժնևում քննարկվել է հայկական կողմի մշակած օրակարգը
«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հետևած զարգացումներն ըստ էության ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը գտնվում է շատ բարդ վիճակում, եթե իհարկե կարելի է խոսել նման գործընթացի առկայության մասին»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, հանդիպմանը հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը վկայում են այն մասին, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են բանակցային գործընթացն առաջ տանելու մասին հնարավորությունները, ինչպես նաև սահմանային լարվածության նվազեցմանն ուղղված նոր քայլեր կատարելու անհրաժեշտությունը:
«Սա վկայում է, որ հանդիպմանը քննարկվել է այն օրակարգը, որ մշակվել ու առաջարկվել էր հայկական կողմից հենց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Ըստ էության, խոսել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»,-ասաց բանախոսը:
Քաղաքագետը, անդրադառնալով հանդիպմանը հետևած մեկնաբանություններին, կարծիք հայտնեց, որ Շվեյցարիայում մայրաքաղաքում էլ Իլհամ Ալիևն իր վրա պարտականություններ է վերցրել:
«Բայց բանակցություններին հետևած քայլերը, որոն կատարվում են Ադրբեջանի կողմից, ցույց են տալիս, որ մենք գործ ենք ունենալու Ադրբեջանի՝ պայմանավորվածությունների խախտման հետ»,-ասաց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել
- «Հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում»
- Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
- Ալիևը ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ. «Առավոտ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան