«Այս օրինագծով բանակ մտնողները ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ». քննարկում
Զիվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը ենթադրում է ակադեմիական տարկետման կարգի արմատական փոփոխություն: Այս մասին այսօր զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունների խնդրին վերաբերող քննարկման ժամանակ ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Սարգիս Բալդարյանը:
«Օրինագծի ընդունման պարագայում տարկետման իրավունք պիտի տրամադրվի բացառապես միայն այն արական սեռի քաղաքացիներին, որոնք համապատասխան պայմանագիր կկնքեն ՊՆ հետ՝ պայմանով, որ բակալավրիական ուսուցման չորս տարիների ընթացքում շաբաթ օրերը պետք է հաճախեն հատուկ դասընթացների, և այդ չորսամյա կրթությունից ստանալ համապատասխան վկայական ծառայության անցնելու ՀՀ ԶՈւ-երում երեք տարի ժամկետով՝ որպես սպա: Սա նշանակում է, որ այժմ գործող կարգը արմատապես փոփոխվում է: Ըստ ներկայիս կարգի՝ տարկետման իրավունքը տրամադրվում է անվճար համակարգում պետպատվերի շրջանակում սովորող արական սեռի քաղաքացիներին՝ ուսումնառության ամբողջ ընթացքում: Իսկ նոր օրինագիծը նախատեսում է, որ բոլոր այն ուսանողները, որոնք սովորում են բարձրագույն կրթության այս կամ այն փուլում, իրենց ունեցած տարկետման իրավունքի ժամկետի ավարտից հետո զրկվելու են ուսուցումը շարունակվելու հնարավորությունից և անմիջապես զորակոչվելու են»,- մասնրամասնեց ներկայացրեց Սարգիս Բալդարյանը:
Նա հայտնեց, որ այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից հոկտեմբերի 16-ին բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։
«Մենք ցանկանում ենք հասկանալ, ինչ խնդիր է լուծվելու այս օրիագծով, արդյո՞ք բանակի թվաքանակը համալրվելու է բավարար չափով, եթե ամեն տարի ասպիրանտուրա կարող է ընդունվել առավելագույնը 140 ուսանող, պիտի նկատի ունենալ, որ այս թվի մեջ մտնում են նաև իգական սեռի ներկայացուցիչներ: Այս օրինագծով՝ գիտությանը ծանր ու անշրջելի վնաս է հասցվում: Իհարկե, օրինագծի ընդունման պարագայում ասպիրանտուրան կազատվի բոլոր այն ուսանողներից, որոնք հետբուհական կրթությունն օգտագործում են զինծառայությունից խուսափելու նպատակով, բայց ասպիրանտութրան կազատվի նաև բոլոր այն շնորհալի երիտասարդներից, որոնք պայմանավորում են հայաստանյան գիտության զարգացումը»,- մտահոգություն հայտնեց նախաձեռնության անդամը:
Նրա խոսքով, իրենք նաև մտավախություն ունեն, ԶՈւ-ում իրենց պարտքը կատարած քաղաքացիներն այսուհետ կընտրեն արտասահմանյան գիտական կենտրոններում իրենց ուսումը շարունակելու ճանապարհը, տղա դիմորդների մոտ բուհ ընդունվելու մոտիվացինան ևս կպակասի:
Քննարկմանը ներկա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանի խոսքով՝ այս օրինագծով թուլացվում է նաև պետության հիմքերը, իսկ սրանից բանակը սրանով որևէ բան չի շահում:
«Բանակ մտնելու են միայն դպրոցի կրթությամբ 18 տարեկանները, ուղղակի դառնալու են զենք բռնող շարքայիններ, որոնք դրանից բացի ուրիշ ձևով չեն կարող օգնել բանակին: Մենք առաջարկում էինք, որ բուհ ավարտած, գիտություններով հարստացած երիտասարդը բանակ մտնի բանակ և իրբ ստացած մասնագիտությունով կարողանա բանակին օգուտ տա՝ մաթեմատիկներ, ֆիզիկներ, ՏՏ ոլորտի մասնագետներ»,- ասաց Արեն Մանուկյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը նշեց, որ սրանք սոսկ իրավիճակային, կոսմետիկ բարեփոխումներ են:
«Կարծում ենք, 21-րդ դարում Հայաստանն ունի գիտության զարգացման մեծ պոտենցիալ, հետագայում դրա արդյունքները ներդնելու տնտեսության և բանակի մեջ: Իսկ այսօր իշխանությունները մտածում են եղածը մի կերպ պահելու, այլ ոչ թե զարգացնելու մասին»,- ասաց պատգամավորը:
Նախաձեռնության անդամները հավելեցին, որ ուսանողության շրջանում սկսվում է օրինագծին դեն արտահայտվող մի շարժում, որոնց թիվն օրերցօր աճում է:
«Հավաք-հանդիպումները շարունակվում են, կոչ ենք անում բոլոր մտահոգվածներին միանալ մեզ»,- ասաց նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան