Արքայազն Հարրին Մեգան Մարկլին ծանոթացրել է Եղիսաբեթ II-ի հետ
Այսօր արդեն կարելի է պաշտոնապես հայտարարել, որ կայացել է Եղիսաբեթ II-ի և արքայազն Հարրիի սիրելիի՝ Մեգան Մարկլի ծանոթությունը: Ականատեսների խոսքերով՝ մոտավորապես ժամը 17-ին, արքայազնի մութ ապակիներով Ford Galaxy-ն մոտեցել է Բուքինգհեմյան պալատում թագուհու անձնական մուտքին: Այս մասին գրում է Hello ամսագիրը:
Այդ ժամին թագուհին սիրում է թեյ խմել: Սովորաբար նա դրան տրամադրում է 30 րոպեից ոչ ավելի, բայց այս անգամ թեյախմությունը տևել է մեկ ժամից ավելի: Հարրին և Մեգանը թագուհուն սպասել են առաջին հարկի հյուրասրահում, որտեղից բացվում է պալատի այգու տեսարանը:
Ընտանիքի մյուս անդամներին արքայազն Հարրին արդեն ներկայացրել է իր սիրելիին: Արքայազն Չարլզը, ըստ աղբյուրների, շատ տպավորված էր Մեգանի հետ հանդիպումից, իսկ դքսուհի Քամիլան ծառայության աշխատակիցներից մեկի հետ զրույցում դերասանուհուն նկարագրել է որպես «շատ գեղեցիկ, հաճելի աղջիկ»:
Նշենք, որ դերասանուհի Մեգան Մարկլը անկեղծ հարցազրույց է տվել Vanity Fair ամսագրին՝ խոսելով արքայազն Հարրիի հետ հարաբերությունների մասին:
«Suits» հեռուստասերիալի աստղը պատմել է, որ արքայազնի հետ հաճելի ժամանակ են անցկացնում:
«Մենք իսկապես երջանիկ ու սիրահար մարդիկ ենք», - ասել է 36-ամյա դերասանուհին:
Մեգան Մարկլը պատմել է, որ իրենց հարաբերությունների մասին ամբողջ աշխարհն իմացել է 2016 թ-ի վերջին, մինչդեռ արքայազն Հարրիի հետ հանդիպել է դրանից ավելի քան 6 ամիս առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ը հավանություն չի տալիս արքայազն Հարրիի հարսնացուի վարքին
- Մեգան Մարկլն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր և արքայազն Հարրիի սիրավեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին