Բիլ Գեյթսը ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մտադիր է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում անել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Washington Post-ին:
Ըստ աղբյուրի՝ գումարը կտրամադրվի ուսուցման հարցում նոր մոտեցումների զարգացմամբ ու փորձարկմամբ հետաքրքրված դպրոցներին:
«Յուրաքանչյուր ուսանող պետք է հրաշալի պետական կրթություն ու բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի շուկայում հաջողության հասնի»,- ասել է Բիլ Գեյթսը:
Նշենք, որ մոլորակի ամենահարուստ մարդը` Բիլ Գեյթսը, բարեգործության պատճառով կանգնած է իր կարգավիճակը վերջնականապես կորցնելու ռիսկի առաջ: Bloomberg գործակալության գնահատականով՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մոտ ժամանակներս լիովին կարող է առաջ անցնել Գեյթսից:
Դա սկզբունքորեն չէր կարող տեղի ունենալ, եթե Գեյթսը չզբաղվեր բարեգործությամբ։ Ներկա պահին Գեյթսի կարողությունը գնահատվում է 87.5 մլրդ դոլար, Բեզոսինը՝ 85.8 մլրդ դոլար, բայց եթե Գեյթսը ժամանակին չնվիրաբերեր Microsoft-ի բաժնեմասերի մոտ 700 մլն-ը և 2.9 մլրդ դոլարի բարեգործություն չաներ, նրա կարողությունը կկազմեր 150 մլրդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը բարեգործության պատճառով կարող է կորցնել աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը
- Zara-ի հիմնադիրը առաջ է անցել Բիլ Գեյթսից