Ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը: Համերգի կազմակերպիչները հաղորդում են, որ համերգի հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը, իսկ Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։
Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները: