ՀՀ կառավարությունը դեռ փորձում է լուծել աղբավայրերի հարցը
Աղբավայրերի խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն այսօր փորձում է աղբավերամշակման գործարան կառուցել Երևանի մերձակայքում, որտեղ կարող է տեղափոխվել հանրապետության աղբի 2/3-րդը, շուրջ հազար և ավելի տոննա օրական, որը նաև էլէկտրաէներգիա կարտադրի: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակներում Արարատի և Արմավիրի մարզեր կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ իրենք արդեն 3-4 գործընկեր ունեն ԱՄՆ–ից, Չեխիայից, Լիբանանից, որոնց հետ ակտիվ քննարկում ենք այս հարցերը»,-ասել է նախարարը:
«Շատ ցավալի է, որ մի ժողովուրդ, ով ունի այդչափ հարուստ քաղաքակրթական պատմություն շատ հեշտությամբ շիշը նետում է ճանապարհին, ինչի ականատես ենք լինում ամեն օր: Մեր քաղաքացիները դեռևս չեն ձևավորել իրենց մտածելակերպը մաքուր բնություն ունենալու, մաքուր միջավայրում ապրելու խնդիրներում: Ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար անցնելու ենք մի վիճակի, երբ այլևս չենք էլ հայտարարելու, որ համապետական շաբաթօրյակ ենք կազմակերպում, և տեղերում համայնքները, բնակիչները ավտոմատ իրենք են սկսելու այս պրոցեսը:
«Մաքուր Հայաստան»-ի ճանապարհին մենք արժանապատվության խնդիր պետք է դնենք մեր առջև»,- ասել է նախարար Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հետևողական պետք է շարունակենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը. վարչապետ
- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
- Քաղաքապետարանի «փոստարկղում» առաջարկի փոխարեն աղբ է լցված. «Առավոտ»
- Ինքը ծիրան չի թափել, այլ աղբ է թափել. «Նոյան»-ի տնօրենը մեկնաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները