Լեհաստանում նոր օրենքը թույլ կտա քանդել խորհրդային հուշարձանները
Լեհաստանում ուժի մեջ է մտնում օրենք, որը թույլ է տալիս ապամոնտաժել խորհրդային հուշարձանները: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դրա համար պետությունը 12 ամիս ժամանակ և գրեթե մեկուկես միլիոն դոլար է տրամադրում:
Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի տվյալներով, քանդման ենթակա է ավելի քան 450 հուշարձան, դրանցից 230-ը Կարմիր բանակի զինվորների հուշարձաններ են:
Վարշավայում նշում են, որ նման հուշարձանները քարոզում են ամբողջատիրական համակարգ, դրա համար էլ պետք է անհետանան: Խորհրդարանականներին չի կանգնեցրել նույնիսկ այն, որ, պաշտոնական տվյալներով, ֆաշիստներից Լեհաստանի ազատագրման ժամանակ զոհվել է ավելի քան 600 հազար խոհրդային զինվորական:
Հարակից հրապարակումներ`
- Վարշավայում պղծել են խորհրդային զինվորների գերեզմանատունը
- ՌԴ ԱԳՆ. Լեհաստանում խորհրդային հուշարձանների ապամոնտաժումը ցինիզմի դրսևորում է
- ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է Լեհաստանին դադարեցնել խորհրդային հուշարձանների նկատմամբ բարբարոսությունը
- Լեհաստանում որոշել են ապամոնտաժել խորհրդային 500 հուշարձան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին