ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 1 017 տեղական դիտորդ
Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ:
2017 թվականի հոկտեմբերի 21-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը:
Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը կմասնակցի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների քարոզարշավին. «Ժամանակ»
- Վարդենիսում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ»
- ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս ՏԻՄ ընտրություններին. Աշոտյան
- 69 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
- «Ելք»-ը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի. Մանե Թանդիլյան
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- ՀՀԿ-ն ունի շատ լավ շանսեր. Շարմազանովը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
- Սահմանվել են 2018-ի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրերը
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան