Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում. ՀԺ
«Գնաճը ժողովրդի, աղքատության հաղթահարման համար լավ չի: Իհարկե՝ գնաճի տեսակ կա, որ մի բանի է օգտակար`բյուջեն լցնում է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով արձանագրվող թանկացումներին՝ ասել են ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` իշխանություններն այլ ելք չունենալով հույսները դրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վրա, որ բյուջեն փող լցվի:
«Պատկան մարմինները պետք է պարզեն, թե գնաճը ունի՞ իրական հիմքեր, թե՞ մասնավոր տնտեսվարողները գերշահույթի ակնկալիք ունեն»,-ասել է նա: