Բելառուսական գյուղտեխնիկան «ադապտացնել» Հայաստանի պայմաններին
Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Նման կարծիք են հայտնել երկու երկրների գործադիր մարմնինների ներկայացուցիչները Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին:
Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ-ի և Բելառուս միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին»
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
- Բելառուսում պլաստմասը կօգտագործեն սալիկների արտադրության մեջ
- Բելառուսում «ձրիակերների» մասին նոր հրամանագիրը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 1-ը
- Կանադան հանել է Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները
- Նախարարն առաջարկել է բելառուս արտադրողներին մասնակից դառնալ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրին
- Արցախը 40 բելառուսական տրակտոր է ներկրել
- Հայաստան ներկրվող բելառուսական տրակտորները ֆերմերներին կառաջարկվեն ինքնարժեքով
- ԳՆ. Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորներ Հայաստան ներկրելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան