Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ մահը կապված է աղտոտվածության հետ
Ամբողջ աշխարհում 2015 թվականին գրանցված շուրջ 9 միլիոն մահվան դեպք կապված է աղտոտվածության հետ: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին զեկույցը հրապարակված է The Lancet ամսագրում:
Գրեթե բոլորը մահերը գրանցվել են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: Մարդու առողջության վրա առավել զգալի ազդեցություն է գործում օդի հետ կապված խնդիրները: Զեկույցում ներկայացված են տաս երկրները, որտեղ ամենաշատ են գրանցվել մահվան դեպքեր՝ կապված աղտոտվածության հետ՝ Բանգլադեշ, Սոմալի, Չադ, Նիգեր, Հնդկաստան, Նեպալ, Հարավային Սուդան, Էրիթրեա, Մադագասկար, Պակիստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ:
«Աղտոտվածությունն ավելին է, քան էլոկոգիական խնդիրը: Դա խորը և համընդհանուր սպառնալիք է, որը շատ ասպեկտներով է ազդում մարդու առողջության և բարեկեցության վրա»,- պարզաբանել է ուսումնասիրող, պրոֆեսոր Ֆիլիպ Լանդրիգան:
Օդի աղտոտվածությունը շուրջ 6,5 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է եղել, ջրի աղտոտվածությունը՝ 1,8 միլիոն:
Բրունեում և Շվեդիայում մահվան դեպքերի ամենաքիչ մասն է կապված աղտոտվածության հետ:
Հարակից հրապարակումներ`
- Օդի աղտոտվածության հետևանքով մահերի քանակով Հնդկաստանը անցել է Չինաստանից
- Ալերգիաների ավելացումը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ և էկոլոգիական խնդիրներով. ալերգոլոգ
- Ալավերդիում օդի աղտոտվածությունը թույլ չի տալիս անգամ հղիանալ
- Թեհրանի օդի աղտոտվածության պատճառով տարեկան 4-5 հազար մարդ է մահանում