Թուրք վարորդները խնդրում են իրենց համար չեղարկել վիզային ռեժիմը
Թուրքիայի ղեկավարությունն առաջարկել է շուկայական ապրանքներ տեխափոխող բեռնատարների վարորդների համար վիզաները չեղյալ համարել:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով Կազանում, որտեղ անցկացվում է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկջին բարձրաձայնել է թուրք վարորդների խնդրանքի մասին:
«Մեր բեռնափոխադրողները ցանկանում են խնդրել, որ չեղյալ համարենք վարորդների համար վիզային ռեժիմը: Տրանսպորտը առևտրի սիրտն է, հենց նրա շնորհիվ է, որ հնարավոր է արագացնել ապրանքաշրջանառությունը»,-ասել է թուրք նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում