Թբիլիսիում ծեծել են թեկնածուներից մեկի կողմնակիցներին
«Նոր Վրաստան» դաշինքից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի այգիներից մեկում իր կողմնակիցները ֆիզիկական բռնության են ենթարկվել:
«Sputnik Georgia»-ի փոխանցմամբ, ոչ հաստատված տվյալներով թեկնածուին սատարող ակտիվիստները թռուցիկները են բաժանել Վաշաձեի օտին, երբ մի քանի տղամարդ հարձակվել են նրանց վրա ու ֆիզիկական բռնության ենթարկել:
Վաշաձեն ասել է, որ միջադեպը եղել է Բուկիա այգում, շտապ օգնության ծառայությանն են դիմել, քանի որ ակտիվիստներից մեկը կորցրել է գիտակցությունը:
«Տեսախցիկները ֆիքսել են պատահածը և այն անձին, ով դիմել է նման քայլին: Ոստիկանները պետք է անհապաղ պարզեն, թե ով է կատարել այդ բռնությունը»,-ասել է թեկնածուն:
Նա կոչ է արել «Վրացական երազանք» դաշինքին հանգստացնել իր ակտիվիստներին: Վրաստանի ՆԳ նախարարությունից հաստատել են, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Բռնության հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ընդդիմությունը չի բացառում, որ կարող է փողոց դուրս գալ
- «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով հետաձգվել է
- Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններից առաջ հայ 3 թեկնածուների դեմ PR արշավ է սկսվել. վրացագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան