Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում, այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները: Այն գտնվում է Էին ալ-Տալ շրջանում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, գործարանի տնօրենը պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակել են մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ, շատ մարդիկ են զոհվել:
Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր: Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր:
«Հեռանալով շրջանից՝ գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:
Նա դժգոհել է, որ միջազգային պատժամիջոցները թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բաղադրիչները, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովում են դիզելային գեներատորների օգնությամբ, հալեպյան հայտնի բամբակի բերք պատերազմից հետո չեն ստացել:
«Սպիտակեղենի արտադրության համար բամբակե թել դեռևս բերում ենք Համա նահանգից: Սպիտակեղենի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել ենք առողջապահության նախարարության հետ՝ հիվանդների և զինվորական հոսպիտալների համար»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Սիրիայում իսլամիստների դեմ վերջնական հաջողությունն արդեն տեսանելի ապագայի հարց է
- Սիրիայում նախատեսում են վերականգնել տրանսպորտային ենթակառուցվածքները
- Հալեպում վերականգնվել է արևային մարտկոցների արտադրությունը
- Հալեպում արդեն գործում է աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան
- Հալեպում վերականգնվում է «Խան Ալ-Շունէ» շուկան և «Սէպիլի պարտէզ»-ը. «Արևելք»
- Հալեպի բնակչությանը կանոնավոր էլեկտրականություն կմատակարարվի
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել